Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վեց պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն

Վեց պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն
26.04.2014 | 12:48

Ասուլիսում Արթուր Բաղդասարյանը քանիցս անդրադարձավ կոալիցիայի մաս չկազմելու իրենց որոշման պատճառներին: Ահա ևս մեկը. «Ինչու՞ ես անցած տարի աջակցեցի Սերժ Սարգսյանին: Ես տասնյակ հանդիպումներ եմ ունեցել և մարդկանց հորդորել եմ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Որովհետև մարդու հետ անցել ենք ճանապարհ և մտածել ենք՝ այս 5 տարին անցավ, պաշտոնավարման երկրորդ ժամկետում կարող ենք մեր տեսակետներն ավելի վճռական կյանքի կոչել: Բայց հիմա տեսնում ենք, որ որոշումների վրա չունենք այն ազդեցությունը, որի համար կոալիցիա ենք մտել: Մենք կոալիցայի մեջ էինք մեր ծրագրերը կյանքի կոչելու համար: Մենք մեր որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով՝ կա ՀՀԿ, որ ունի բացարձակ մեծամասնություն, մենք հաջողություն ենք մաղթում նրանց, թող կարողանան իրենց ծրագրերն իականացնել: Ինձ հարցրել են՝ վեց պատգամավորով հավակնում էիք վարչապետի պաշտոնի՞ն: Բայց ինչու 6, մենք եղել ենք 76՝ մենք եղել ենք քաղաքական կոալիցիա: Թե՞ մտածում են, որ կարելի է հաշվել 6, երբ իրենց է պետք, իսկ երբ բյուջեն է ընդունվում 70 ձայնով, երբ բազմաթիվ վիճահարույց քվեարկություններ են ՕԵԿ-ի քվեներով կյանքի կոչվում, պիտի մոռանա՞ն: Շնորհակալ ենք, մենք գնում ենք մեր ճանապարհով»:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ